Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ-ի ընդունելությունների տանը հյուրընկալել է «Բուրանովյան տատիկներ» թիմի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց ավանդական մշակույթին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Life-ը։
«Շատ շնորհակալ եմ ավանդական արվեստը պահպանելու և այն ժամանակակից դարձնելու համար»,-ասել է նախարարը։
Լավրովը հայտարարել է, որ 2010-ին Եվրատեսիլում «Բուրանովյան տատիկները» պետք է առաջին տեղը զբաղեցնեին։
Այնուհետև տատիկներից յուրաքանչյուրը մոտեցել է Լավրովին և գրկել նրան։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Բուրանովոյի Ուդմուրտ գյուղի տատիկները մասնակցել են Եվրատեսիլի եզրափակչին։ Երկու տարի անց «Բուրանովյան տատիկները» ձեռք են բերել համաշխարհային ճանաչում՝ «Եվրատեսիլ 2012»-ում գրավելով երկրորդ տեղը։