Հասարակություն 

Արցախում ոտքերը կորցրած հայորդին դարձել է աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Այս մասին նա հայտնում է իր էջում:

«Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։

Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։

Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։

Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Ստեփանյանը:

Նույն շարքից