Հայաստան 

Թեժ աշնանն այսօր պաշտոնապես փոխարինեց զավեշտալի ձմեռը

analitik.am

 ԱԺ-ում կա 131 պատգամավոր

 

«Բարգավաճ Հայաստան» 36

«Ժառանգություն» 4

«Հայ ազգային կոնգրես» 7

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 5

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» 70

«Օրինաց երկիր» 5

Խմբակցություններում չընդգրկված 4

 

Ընդդիմադիր կուսակցություններ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն (7+36+4)=47 պատգամավոր :

 

ԻՍԿ ՀԻՄԱ ԱՆՑՆԵՔ ԲՈՒՆ ՀԱՐՑԻՆ


ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին փաստաթուղթ: Օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԵՐԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ:

 

Այդ փաստաթղթի տակ եղավ երեք ստորագրություն 

1)Նիկոլ Փաշինյան 
2)Ալեքսանդր Արզումանյան 
3)Զարուհի Փոստանջյան

 

Փաշինյանի ստորագրությունը տրամաբական էր. ի վերջո հենց ինքն է փաստաթղթի հեղինակը : Իրեն այս հարցում միացան միայն Ժառանգություն կուսակցության երկու ներկայացուցիչ :Որոշ «ընդդիմադիր» քաղաքական ուժերի ներկայացուցիչները սիրուն ձևով շրջանցեցին Փաշինյանի առաջարկը,բավականին «լուրջ» և «վերլուծական» տեքստերով :

 

Եզրակացություն

 

Փաստացի ԱԺ-ի ընդդիմադիրները «քցեցին» Փաշինյանին,սակայն դրանով իսկ «քցելով» նաև իրենց: Պարզ է դառնում հետևյալը՝ թեժ աշնանն այսօր պաշտոնապես փոխարինեց զավեշտալի ձմեռը: 


Հայկ Դերզյան

Նույն շարքից