ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որպեսզի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ նիստին: Այս մասին հայտնում են ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վոլոդինի այցը կլինի երկօրյա և կտևի մինչև նոյեմբերի 5-ը: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Ռուսական պատվիրակության կազմում կլինեն Սերգեյ Նավարովը, Կոնստանտին Զատուլինը, Վլադիմիր Շամանովը, Նատալյա Պոկլոնսկայան, Նիկոլայ Ռիժակը, Անատոլի Վիբորնին և այլոք: