Հասարակություն 

ԱԺ-ի մոտ իրավիճակը մի պահ լարվեց, փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցում են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը, քննարկում են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը:

Քննարկմանը զուգահեռ Ազգային ժողովի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են անում՝ հայտարարելով, որ կոնվենցիան չի վավերացվելու:

Քաղաքացիների խոսքերով, Հայաստանում կան բավարար օրենքներ բռնությունները կանխելու համար, իսկ կոնվենցիան, որը փորձ է արվում անցկացնել, նպատակ ունի այլասերել հայկական ընտանիքները: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ թույլ չեն տալու եվրոպացիներին սովորեցնել հայ ազգին, թե ինչպես պետք է հարգել սեփական ընտանիքին:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցները պահանջ առաջ քաշեցին վերոնշյալ քննարկումն անցկացնել ուղիղ եթերով և փորձեցին մի քանի րոպեով փակել Բաղրամյան պողոտան: Սակայն տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցները շատ արագ ազատեցին պողոտայի երթևեկելի հատվածը:

Ակցիան շարունակվում է:

Նույն շարքից