Հասարակություն 

Ես ուղղակի ապշեցի. ԲՀԿ-ական պատգամավորին ցնցել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.

«Պարզվում է, որ ես շատ բան չեմ հասկանում «Նոր Հայաստանի» գաղափարախոսությունից, ավելի ճիշտ` չեմ ըմբռնում որոշ փոփոխությունների «խոոոոոր» իմաստը։ Օրինակ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչու «Նոր Հայաստանում» կարելի է հատկացնել երկու տասնյակ միլլիոն դրամ սեռական խնդիրներով տառապող մարդկանց մասին ֆիլմ նկարելու համար, իսկ օրինակ` ռազմահայրենական դաստիարակության միտված ոչ մի կինոնախագծի մասին (որը պետության կողմից կֆինանսավորվեր) չեմ լսել։

Կամ, ես ուղղակի ապշեցի, երբ նույն «Նոր Հայաստանում», ըստ ԿԳՄՍ նախարարի, «արվեստի ազատությունը» նշանակում է սատանիստական համերգներ թույլ տալը, դե որ տենց է, ուրեմն ստացվում է, որ «ազատ արվեստի» պատրվակով կարելի է բացահայտ լկտիությունը և աննասունությունը հանդուրժել ։

Կամ այդ ի՞նչ մի վատ բան է պատահել, որ (Եկեղեցու) քրիստոնեության պատմությանը վերաբերող առարկան (ըստ որոշ տեղեկությունների) նույն նախարարը նախագծում է հանել դպրոցական պարտադիր առարկաների ցանկից։ Չէ, լո՛ւրջ, ժողովո՛ւրդ ջան, կարո՞ղ է բան է պատահել ազգային առժեքների ընկալման մեջ , պարզապես մեզ տեղյակ չեն պահում, որ տրամադրություններս չփչանա»։

Նույն շարքից