Մենք պետք է իրազեկենք մարդկանց, թե ինչի մասին է Ստամբուլյան կոնվենցիան, ինչ է բռնությունը, ինչ է նախատեսվում խոսել, այլ ոչ թե հակաքայլեր անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Բաթոյանի խոսքերով, իշխանությունները կարիք ունեն ծրագրերի մասին ավելի շատ խոսելու քաղաքացիների հետ, ավելի բարձրաձայն դրանք ներկայացնելու անհրաժեշտություն կա՝ անկախ նրանից, թե ով գոհ կամ դժգոհ կլինի իրազեկումից. «Դա չպետք է լինի ի հակադրություն ինչ-որ բանի, կամ հակաքարոզչություն»:
Բաթոյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած նախարարությանը որևէ ֆինանսավորում չի հատկացվել Ստամբուլյան կանվենցիայի վավերացման դեմ քարոզին պատասխանելու համար:
Նախարարը չի բացառում, որ ինչ-որ խումբ կարող է դեմ լինել կոնվենցիային, սակայն դա ողջ բնակչությունը չէ։