Մենք ձգտում ենք այնպիսի ձգտման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին և հիշեցնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը:
Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը դեռ համահունչ հայտարարությունների է սպասում Ադրբեջանից. «Դեռևս մենք լսում ենք միայն առավելապաշտական ու միակողմանի հայտարարություններ, որոնք չեն անդրադառնում մեր մտահոգություններին, մեր գերակայություններին: Դա չի նպաստում բանակցություններում բնականոն պրոգրեսին»: