Քաղաքական Բարի օր 

Իհարկե ես կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային, պետք է վավերացնել. Զարուհի Բաթոյան

Սահմանադրական դատարան մտնելը կապ չունի կառավարության դիրքորոշման հետ, դա ընթացակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին:

Բաթոյանի խոսքերով, ինքը չգիտի, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները. «Վավերացնողն Ազգային ժողովն է: Ազգային ժողովը պիտի վավերացնի»:

Հարցին, թե ինչպիսին է քաղաքական որոշումը, նախարար Բաթոյանը նշել է՝ եթե կոնվենցիան ստորագրվում է, պետք է վավերացվի. «Դա միջազգային պարտավորություն է, ինչպես մյուս բոլոր կոնվենցիաների դեպքում: ՀՀ կառավարություն ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է կոնվենցիան, իսկ հիմա պետք է վավերացնի»:

Բաթոյանն ասաց, որ ինքն իհարկե կողմ է Ստամբուլյան կոնվենցիային:

Նույն շարքից