Տաջիկստանի քաղաքացին հեռացվել է Մոսկվա-Կուլյաբ չվերթով թռչող ինքնաթիռից՝ հարբած լինելու և ագրեսիվ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Life-ը։
«Նա դրսևորել է ոչ պատշաճ պահվածք, օգտագործել է անպարկեշտ լեքսիկոն, ծեծկռտուք է սարքել ուղևորների հետ և չի արձագանքել բորտուղեկցորդների նկատողություններին: Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել նրան ինքնաթիռից և ձերբակալել»,-ասված է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: