Քաղաքական 

Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, Հայաստանում մեծ հոմոֆոբիա է լինելու, ձեր տրանսվիստիտները ծեծ են ուտելու․ Նարեկ Սամսոնյան

Այս պահին միանգամից մի քանի շարժումներ ակցիա են իրականացնում ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև՝ դեմ արտահայտվելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Իր հայտարարության մեջ ակցիայի մանսակիցներից Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե ԵԽԽՎ-ն պահանջել է գաղտնի հանդիպում կազմակերպել, իրականում Հայաստանի իշխանություններն են ասել, որ գաղտնի լինի: Այս մասին Սամսոնյանին հայտնել է պատգամավորներից մեկը, ում անունը վերջինս չասաց:

Սամսոնյանի խոսքերով, հարցերը չպետք է ուղղվեն ԵԽԽՎ-ին, որը Հայաստան է եկել էմիսարություն անելու համար, հարցերը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին. «ԵԽԽՎ-ն եկել է անելու այն էմիսարությունը, որն իրենց տվել են Ռուստամները (նկատի ունի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին) ու տարբեր տրանսվիստիտները»:

«Հայաստանում ամեն ինչ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Այդ տրանսվիստիտներին իրենց տրանսվիստիտ խմբակցությունն է բերում: Այդ խմբակցության կեսը տրանսվիստիտների համար փող էին ստանում մինչև պատգամավոր դառնալը: Սիրելի ոստիկաններ, մենք նաև ձեզ ենք պաշտպանում, որ տրանսվիստիտները չծեծեն ձեզ ու անպատիժ չմնան»,-ասաց նա:

Սամսոնյանը նշեց, որ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանն օրեր առաջ փորձել է պայմանավորվածություն ձեռքբերել ԵԽԽՎ-ի հետ. «Հիմա Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուն խանգարում է միայն Հրայր Թովմասյանը: Այսօր Նիկոլ Փաշինյանի տրանսվիստիտների իշխանությունը կոնվենցիան անցկացնելու խնդիր չունի»:

Խոսքի վերջում Սամսոնյանը հորդորեց ԵԽԽՎ-ին գաղտնի գալ Հայաստան. «Մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես է այս տրանսվիստիտների իշխանությունը ոտքերը սրբում մարդու իրավունքների վրա: Ինչպես են կալանավորում մարդուն, ում չի կարելի ձերբակալել: Կալանավորում են ու տեսակցությունների վրա արգելք դնում: Այս երկրում մարդկանց կանչում ու փող են վերցնում, որ 55 միլիոնով ինքնաթիռ գնեն ու լավ ապրեն: Սրա համար գաղտնի եկեք ու տեսեք այս ամեն ինչը: Իսկ եթե կոնվենցիան վավերացվի, դա հանգեցնելու է մեծ հոմոֆոբիայի, ձեր տրանսվիստիտները ծեծ են ուտելու կոնվենցիան վավերացնելուց հետո: Դուք չեք կարողանալու հայկական ընտանիքի արժեհամակարգի հերն անիծել»:

Սամսոնյանը նաև նշեց, որ Հայաստանում սկսվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բոլոր ուժերի համախմբման գործընթացը, դաշտը մենաշնորհել չի լինելու։

Նույն շարքից