ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիան ավարտվեց: Ակցիային մասնակցում էր միանգամից մի քանի շարժում, այդ թվում՝ «ՎԵՏՕ»-ն, «Ազատագրում»-ը, իսկ կազմակերպիչը Նարեկ Սամսոնյանն էր:
Ակցիայի վերջում Սամսոնյանը հայտարարեց, որ կարող են օրվա ընթացքում խորհրդանշական ակցիաներ անելու որոշում կայացնել, սակայն հիմնական ակցիան ավարտված է:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր հերթին հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի պատվին երկնագույն ծուխ կբարձրացնեն, որպեսզի Եվրոպայից ժամանած հյուրերն իմանան, թե կոնկրետ ինչը դուր չի գալիս իրենց. «Սորոսի վաստակներին՝ վետօ, պետությունը քանդողներին՝ վետօ, բանակը քանդողներին՝ վետօ, եկեղեցին պղծողներին՝ վետօ, Ստամբուլյան կոնվենցիային՝ վետօ»,-իր խոսքերն ավարտեց Մալյանը:

