ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ուղիղ եթերով կարդալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի սղագրությունը։ Այս մասին հայտնում է «Washington Examiner»-ը:
«Լավ հեռախոսազանգ էր։ Ինչ-որ պահի ես կնստեմ (հավանաբար, դա կլինի բուխարիի մոտ զրույց), և ուղիղ եթերում կկարդամ խոսակցության սղագրությունը, քանի որ մարդիկ պետք է լսեն դա»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ մեղադրանքներն ու իմփիչմենտի գործընթացը սարսափելի նախադեպ են ստեղծում այլ նախագահների համար։