Հասարակություն 

Ռուսաստանում ավտոմեքենայի մեջ գլխատված տղամարդու դի են հայտնաբերել

Վորոնեժի անտառներից մեկում գտել են ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է գլխատված տղամարդու դի: Այս մասին հայտնում է Լենտան։

Ականատեսները հայտնաբերել են ավտոմեքենան հոկտեմբերի 31-ի առավոտյան: Ըստ նրանց, 53-ամյա վարորդի գլուխը հայտնաբերվել է մեքենայից 50 մետր հեռավորության վրա:

Նախնական տվյալներով, մահացածը եղել է տաքսու վարորդ:

Դեպքի փաստով իրականացվում է նախաքննություն:

Նույն շարքից