Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբբարդը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը:

«Մենք հիմա կոչ ենք անում Սենատին ու նախագահ Թրամփին անել նույնը»,-ասել է Գաբբարդը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:

ԱՄՆ նախագահի թեկնածուն նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմել են ամերիկացի միսիոներները ևս, ովքեր այդ տարիներին գտնվել են Օսմանյան կայսրությունում:

Նույն շարքից