ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Բուհերը խնձորի արկղ չեն, որ վերցնես այստեղից այնտեղ տեղափոխես։ Այդ ամենի հիմքում պետք է հստակ հայեցակարգ լինի ու նաև դա պետք է լինի աստիճանական, քանի որ գործ ունենք մարդկանց հետ ու նրանք իրենց ընտանիքներով ապրում են Երևանում։ Առաջին հերթին պետք է ունենալ լավ ենթակառուցվածքներ, որպեսզի մարդկանց տեղափոխվելը խնդիր չլինի։
Եվ, ընդհանրապես, պետք է ջանքեր գործադրվեն համալսարանական քաղաքներ (campus) հիմնելու ուղղությամբ, որը պետք է լինի բիզնեսի ներգրավմամբ ու հստակ ներդրումային ծրագրի հիմքով»։
Ավելի վաղ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով դիմել էր ՀՀ վարչապետին: