Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը հայտնի սերիալի հարցով դիմել է CBS-ին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ամերիկյան հատուկջոկատայինների մասին SEAL Team սերիալին, որի սերիաներից մեկում ամերիկացիներն օգնության են հասնում Ադրբեջանին:
Հայաստանի հյուպատոսությունը հանդիպում է պահանջել հեռուստաընկերության ղեկավարության հետ:
Վերոնշայլ սերիայում իրադարձությունները ծավալվում են Արցախի և Ադրբեջանի միջև ընկած տարածքում: Սցենարի համաձայն, ամերիկյան հատուկջոկատայինները ժամանում են Ադրբեջանին օգնելու «հայկական կողմից եկող վտանգից»: