Հայաստան 

Քչերը կարող էին պատկերացնել ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն կուսակցություններին կանգնած նույն հարթակում

analitik.am

Ամփոփելով քաղաքական աշունը ամեն դեպքում պետք է նկատենք,որ գոնե խոստացված թեժ աշունը ստացվեց: Մենք չպետք է առաջնորդվենք էմոցիոնալ տեսանկյունից ու այս պահին չխոսենք արդյունքներից՝նամանավանդ որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում,այլ արձանագրենք փաստերը և հասկանանք պրոցեսների տրամաբանությունը: Եվ այսպես.

 

1.Չնայած իշխանական քարոզչամեքենայի անթաքույց խանդավառությանը, խորհրդարանի ոչ իշախանական ուժերի ջանքերով ձևավորվեց մի ուժ,որը ռեալ այլընտրանք առաջարկեց գործող վարչակարգին,թեև քչերը կարող էին պատկերացնել ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն կուսակցություններին կանգնած նույն հարթակում: Այս ֆորմատը ձևավորվեց,քանի որ երկորւմ առկա են հսակայական խնդիրներ,որոնց ավելորդ անգամ թվարկելու կարիք չկա: Քաղաքական ուժը նախևառաջ պատասխանատու է երկում ծավալվող իրադարձություններին,անկախ նրանից իշխանություն է թե ընդդիմություն: Անկախ իր կարգավիճակից,նա պարտավոր է պայքարել մինչև վերջ,իսկ այս պարագայում նշված ուժերը որոնք ունեն հասրակության լայն շերտերի աջակցությունը,ուղակի չէին կարող աչք փակել երկիրը դեպի անդունդ տանող քաղաքական մեծամասնություն հանդիսացող ուժի վարած քաղաքականության վրա:

 

2. Եռյակի առաջին հանրահավաքը,որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին ազդարարեց համաժողովրդական ալիքի մեկնարկը,որին նախորդել էին մարզային հանդիպումները հանրապետության տարբեր քաղաքներում: Ժողովրդին ներկայացվեց և հիմնավոր կերպով բացատրվեց երկրում ստեղծված իրավիճակը,իսկ բազմամարդ հանրահավաքը ևս մեկ անգամ ապացուցեց,որ ժողովուրդը պատրաստ է ոտքի կանգնել ու պայքարել սեփական իրավունքների ու արժանապատվության համար:

 

3. Երկրորդ հանրահավաքը ինչ որ տեղ հագուցալուծում էր,քանի որ շատերը համարում էին,որ Եռյակը արմատական իշխանափոխության պահաջ ըստ էության չի դնի՝համարելով,որ մասնավորապես եռյակի լոկոմոտիվ հանդիսացող ԲՀԿ-ն նման շեշտադրումներով հանդես գալու պատճառ չունի,թեկուզ հաշվի առնելով նախկինում իշխանական մեծամասնության հետ կոալիցիա կազմելու փաստը: Այս հաշվարկներում իշխանության գովքն անող լրատվամիջոցներն ու ներկայացուցիչները նույնպես սխալվեցին,քանի որ հստակ արձանագրվեց հենց թեկուզ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից,որ եթե իշխանությունը բանական ժամկետում չկատարի 12 կետրից բաղկացած Եռյակի պահանջը,ապա նրանք կպահանջեն և կհասնեն ժողովդի ճնշմամբ արտահերթ ընտրությունների: Եվ ահա այս երկու հուժկու հանրահավաքները շուտով ինչ որ չափով տվեցին իրենց արդյունքը՝իշխանությունը հայտարարեց,որ պատրաստ է քննարկել ևս մեկ անգամ եռյակի ներկայացրած պահանջները՝չնայած նրանց խոսքերը վաղուց վստահություն չեն ներշնչում հասարակության շրջանում: Հետաձգվեց մինչ այդ հույժ կարևորություն ունեցող սահմանադրական բարեփոխումների անց կացումը,ինչը այնուամենայնիվ կարևոր ձեռքբերում էր եռյակի համար: Ազդարարվեց հանրահավաքում նաև համազգային շտաբների ձևավորման անհարժեշտության կարևորությունը՝մարզերում ժողովրդին կոնսոլիդացնելու և մոբիլիզացնելու համար,որի ընթացքոը դեռ շարունակվում է:

 

Այսպիսով,հաշվի առնելով,որ հաջորդ հանրահավաքը և երթը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին,կարելի է փաստել,որ աշունը քաղաքականապես հագեցած էր,ճիշտ է խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դեռևս չեն հասել գլխավոր նպատակին,այն է արմատական իշխանափոխության,սակայն ինչպես ասում են,մեկնարկը տրված է և նահանջի ճանապարհ չկա: Սահուն,դանդաղ բայց վճռական քայլերով Հայաստանում հաստատվելու է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն,որը շատ արագ ժամկետներում երկիրը կարող է և ի վիճակի է դուրս բերել այս աղետալի վիճակից: Անշուտ իշխանությունը գործադրելու է ամեն ինչ պահելու համար այն ինչ ունի,սակայն մենք՝ՀՀ քաղաքացիներս իրավուքն չունենք այլրս հանդւորժելու այս ծաղրուծանակը,որին մենք ենթարկվում ենք ամեն օր: Պետք է զինվել համբերությամբ և անկոտրում պայքարել մեր սուրբ հողում օր առաջ արմատական փոփոխություններ իրականացնելու համար:



Նարեկ Մարտոյան

Նույն շարքից