ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությանը, որ Հայաստանը, եթե ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, պետք է նաև վավերացնի այն: Նույն հարցազրույցում Բաթոյանը նշել էր, որ ինքը կողմ է կոնվենցիային:
«Խնդրեմ, ահա թե ինչով ա զբաղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռին նստած անձը...
Գիշերօթիկներն ու մանկատունը քանդեց, հիմա էլ գրոհում ա ավանդական ընտանիքի վրա...»,-գրել է պատգամավորը: