Երևանի ավագանում Իմ քայլը խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որոշ լրատվականներ և ընդդիմադիր գործիչներ արդեն երկու օր է խոսում են կենդանաբանական այգում տեղի ունեցած ցավալի միջադեպի մասին,սակայն որպես հանցավոր կողմ թիրախավորում են «հրեշ» թափառող շներին,որոնք, իբրև թե, գզել են կենգուրուներին… ես հասկանում եմ, որ թիրախավորելով այս չքնաղ ձագուկներին, որոնց նկարը ստորև տեղադրել եմ դուք թիրախավորում եք թափառող կենդանիների ՀՈԱԿ-ը, հետևաբար քաղաքապետարանը,բայց սա բացի ծիծաղից ոչինչ չի առաջացնում:Սիրելի «Լույս» խմբակցություն, ես չափազանց կարևորում եմ ընդդիմության աշխատանքը և ձեզանից ակնկալում ավելի լուրջ աշխատանք:
Հ.Գ. օպերատիվ հետախուզության արդյունքում բերման ենթարկվեց հրեշավոր հանցախումբը:Հրեշները 4-5 ամսական շնանման կենդանիներ են»:
Վարդանյանի գրառման ներքո բուռն քննարկում է ծավալվել, որին մասնակցել են նաև ավագանու Լույս խմբակցության անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Նուարդն ավագանու նույնն անդամն է, ով շաբաթներ առաջ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց հատ-հատ բոլորի ականջները ծամելու խոստումով:






