Հասարակություն 

Ռուսաստանում պատմել են աղբից արվեստի գործեր կերտող հայուհու մասին

Ռուսական  «Metro» հրատարակությունը պատմել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի հայ 30-ամյա երգչուհի Անի Հովակի մասին, որը նաև աղբից ստեծում է  նկարչական գործեր: Անի Հովակը իր գլուխգործոցները ստեղծելիս կարող է ոգեշնչվել ցանկացած բանից, օրինակ՝ գեղեցիկ ներկայացումից, ֆիլմից կամ մարդկանցից:

«Կարևոր չէ, թե ինչ միջոցներով եմ ես փորձում ինչ-որ բան արտահայտել, կարևորը էմոցիաներ, տրամադրություն փոխանցելն է: Նկարին հաղորդել արտահայտչականություն ժանգի, մետաղի, կարևոր չէ թե ինչի միջոցով: Ես օգտագործում եմ աղբը, որը բնությունը չի կարող վերամշակել, այնպես որ և՛ օգնում եմ էկոլոգիային, և՛ նոր կյանք հաղորդում աղբին», - ասել է Անի Հովակը հրատարակությանը տված հարցազրույցում:

Նույն շարքից