Հայաստան Քաղաքական 

Հատուկ անտեղյակ կամ շահագրգռված նախարարների համար. Վահե Գրիգորյան

Փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հատուկ անտեղյակ կամ շահագրգռված նախարարների համար։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն.
«Հայաստանի Հանրապետությունն ԻՆՔՆԻՇԽԱՆ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

Միջազգային հարաբերությունների մեջ որևէ սուբյեկտ չի կարող ստիպել մեկ այլ սուբյեկտի ստորագրել որևէ փաստաթուղթ կամ վավերացնել այն, եթե անգամ նախապես ստորագրված է եղել:

ՀՀ-ն չունի Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտավորություն անկախ դրա ստորագրված լինելու հանգամանքից:
(օրինակ`Բուլղարիան ստորագրել էր, բայց չվավերացրեց այն, այլ հռչակեց հակասահմանադրական):

Սա աքսիոմա է, ակնհայտ ճշմարտություն:

Չի՛ վավերացվելու:

Ցտեսություն»:

Նույն շարքից