Գիտություն Հասարակություն 

Քեյփթաունի շրջակայքում առաջին անգամ թագավորական պինգվին են նկատել

analitik.am

Նախնական հաշվարկներով Անտարկտիդայի բնակիչը հաղթահարել է ավելի քան 2000 կմ հարավաֆրիկյան ափ հասնելու համար:

Getaway ամսագիրը հայտնում է, որ գիտական ուսումնասիրությունների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Քեյփ Փոյնթից ոչ շատ հեռու երևացել է թագավորական պինգվին:

Գիտնականների տվյալներով թագավորական պինգվինը հանդիպում է միայն Անտարկտիդայում, Հարավային Սանդվիչյան կղզիներում և Անտարկտիկայի գոտում տեղակայված կղզյակներում: Այս պատճառով էլ կենսաբաններին հետաքրքրել է Թագավորական պինգվինի Աֆրիկայում հայտնվելը , և նրանք հաշվարկել են, որ թռչունն այնտեղ հասնելու համար կտրել է 2000 կմ ճանապարհ:

Հարավային Աֆրիկայի ազգային կենդանաբանական այգու ղեկավարությունը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ափամերձ թռչունների պահպանման ֆոնդը արդեն հետազոտել է հազվագյուտ հյուրին և եկել եզրակացության, որ թագավորական պինգվինը չունի անասնաբույժի կարիք:

Նույն շարքից