Հասարակություն Սպորտ 

Հայ շախմատիստը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին Եվրոպայի առաջնությունում

analitik.am

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Վրաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը հաղթել է Ադրբեջանի հավաքականին:

Առաջնության նախավերջին փուլում հայկական հավաքականը հաղթել է  2.5:1.5. հաշվով:

Հայսատանի շախմատի չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթել է Էլթաջա Սաֆարլիի հետ խաղում, իսկ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը խաղացել են ոչ ոքի:

Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշային աղյուսակում 11 միավորով զբաղեցնում է 4-6-րդ տեղերը:

Նույն շարքից