Տյումեն-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Յամալ» ավիաընկերության SSJ-100 ուղևորատար օդանավի օդաչուները վայրէջք են կատարել մեկ շարժիչով:
Հայտնի է, որ անսարքությունն առաջացել էր թռչունի՝ շարժիչին բախվելու հետևանքով:
Հիշեցնենք, որ օդանավում կային 83 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա:
Օդանավը կարողացել է ի վերջո արտակարգ վայրէջք կատարել մեկնման օդանավակայանում: Վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել: