Հայաստան Քաղաքական 

Այսպիսի բացասական վարքագիծը պետք է ընկալվի որպես ահազանգ և բանակին նետված սպառնալիք. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեզ կրթված և ինտելեկտուալ բանակ է պետք...

Զինված ուժերում զինծառայողների միջև տեղի ունեցող բռնության դեպքերը, կամ առհասարակ որևէ ոչ ֆորմալ ու օրենքից դուրս ազդեցության փաստ ինքնին մարտահրավեր է զինված ուժերի մարտունակությանը:

Այսպիսի բացասական վարքագիծը, գոնե իմ համոզմամբ, պետք է ընկալվի որպես ահազանգ և բանակին նետված սպառնալիք:

Նշված իրողությունն իր ուղղակի ազդեցությունն է թողնում նաև հասարակական տրամադրությունների վրա՝ բանակի նկատմամբ երբեմն ձևավորելով ոչ միանշանակ կարծիք:

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել արմատական քայլեր՝ այդ թվում կրթական, դաստիարակչական, հոգեբանական, զորքերում ծեծն ու բռնությունը, մեկը մյուսի նկատմամբ շատ հաճախ կատարվող վիրավորանքը, հայհոյանքն ու նվաստացումներն իսպառ վերացնելու համար:

Այս առումով առավել քան կարևոր է առավելագույնս պահպանել զինծառայողների իրավունքները՝ վերից վար, գեներալից մինչև շարքային:

Գոնե իմ պատկերացմամբ, ցանկացած զինծառայողի համար պետք է հասանելի ու մատչելի լինի բողոքարկման իրավունքը, որը ներկայումս բավականին խնդրահարույց է:

Բացի կաղապարված պատկերացումներից, կան նաև արհեստական խոչընդոտներ՝ այս խնդիրը լուծելու համար:

Մեզ կրթված և ինտելեկտուալ բանակ է պետք՝ հայրենիքի և պետության առջև ծառացած խնդիրներըը և իրենց առաքելությունը պատվով կատարելու համար...»:

Նույն շարքից