Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր ոչ իշխանական եռյակը: Որոշման նախագծին կողմ քվեարկեց 54, դեմ՝ 59 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում էր բարեփոխել ընտրական օրենսգիրքը, անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները:
Նախագծի քննարկումների ժամանակ քաղաքական մեխծամասնությունը ներկայացնող պատգամավորները հիմնականում դեմ էին արտահայտվել նախագծին: