Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տունը պատրաստ է Թրամփի իմփիչմենտին

Ամերիկյան վարչակազմը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմփիչմենտին։ Այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշմանը։

«Մենք պատրաստ ենք հնարավոր իմփիչմենտին»,-ասել է նա։

Գրիշմանի խոսքերով Թրամփի իմփիչմենտի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ հայտնի չէ, սակայն դա այն է, ինչը կարելի է ակնկալել։

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել և ինքը թաքցնելու ոչինչ չունի, իսկ Ուկրաինայի նախագահի հետ նրա ունեցած խոսակցությունը սովորական հեռախոսազրույց է եղել օտարերկրյա ղեկավարի հետ։

Նույն շարքից