Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքը հասել է ռեկորդային 23 տրիլիոն դոլարի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պետական պարտքը կտրուկ աճել է, հայտնում է «The Hill»-ը՝ հավելելով, որ Թրամփի երդմնակալության պահին պարտքը կազմել է 19,9 տրիլիոն դոլար: The Hill-ը նշել է, որ Վաշինգտոնի պարտքը «վախեցնող է» տնտեսության համար։