Նախոդկայում պայթյուն է որոտացել «Залив Америка» տանկերի վրա: ՌԻԱ Նովոստիի հրապարակած տեսանյութում երևում է, թե պայթյունի արդյունքում ինչպես է վնասվել նավը:
ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ միջադեպի արդյունքում խափանվել է տանկերի խարիսխային սարքավորումը: Բարեբախտաբար նավի հերմետիկությունը պահպանվել է, նավթի արտահոսք չի հայտնաբերվել:
Պայթյունի մասին հայտնի է դարձել այսօր վաղ առավոտյան: Միջադեպի արդյունքում կա երեք զոհ ու մեկ վիրավոր:
Հարուցվել է քրեական գործ: