Հայաստան Քաղաքական գլխավոր 

Որքան աշխատավարձ է ստանում Նիկոլ Փաշինյանը «գաղտնի» որոշումից հետո

ՀՀ վարչապետի հաշվարկային աշխատավարձը կազմում է 1. 256. 660 ՀՀ Դրամ, որը պահումներից հետո կազմում է 898. 795 ՀՀ դրամ: Այս մասին Analitik.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից:

Վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի անունով պատասխանում նաև նշվում է, որ վերջին օրերին հայտնի դարձած «գաղտնի» որոշմամբ, ինչի արդյունքում նախարարների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրացան, վարչապետի աշխատավարձը չի բարձրացել: Առհասարակ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը  ստանձնելուց հետո վարչապետի աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել:

Նույն շարքից