Տեսանյութեր Հասարակություն 

Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն /տեսանյութ/

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։

Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից