Հասարակություն Պատահարներ 

«Nissan X-Trail»-ը բախվել է անասնագոմի պատին

Նոյեմբերի 2-ին, ժամը 09:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել անասնագոմի պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից