Քաղաքական Միջազգային 

Ինձ դուր է գալիս նավթը. Թրամփը հայտարարել է Սիրիայում նավթի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մասին

ԱՄՆ-ը չի պատրաստվում հսկողություն իրականացնել Սիրիայի սահմաններին, սակայն պահպանելու է վերահսկողությունը նաֆտի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի խոսքերով, Սիրիայի սահմանները կարող են հսկել ուրիշները, օրինակ՝ Թուրքիան, որը «հազարավոր տարիներ» պատերազմել է տարածաշրջանում. «Թող նրանք զբաղվեն սահմաններով: Մենք չենք կարողանում դրանով զբաղվել, մենք ցանկանում ենք մեր զինվորներին վերադարձնել հայրենիք»,-ասել է նախագահը:

Սակայն ԱՄՆ-ն իր զինվորներին թողել է Սիրիայում, քանի որ իրավունք է վերապահում իրեն նավթի մասով. «Ինձ դուր է գալիս նավթը: Մենք կպահպանենք այն»,-ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը քրդական միավորումների հետ, որոնք պատերազմում են Թուրքիայի հետ: Հարցին՝ նոյեմբերի 13-ին մեկնելու է արդյո՞ք Թուրքիայի նախագահն ԱՄՆ, Թրամփն ասել է, որ Էրդողանն ուզում է դա. «Մենք լավ հարաբերություններ ունենք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նույն շարքից