Հայաստան 

Փոստանջյանը բարկացրեց Գալուստ Սահակյանին

analitik.am

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և հարցերին պատասխանում էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանկարծակի ընդհատեց Սուրեն Կարայանի խոսքը` ասելով. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել, վերջացրեք Ձեր ապօրինի գործողությունները: Եթե նման բան եք նախատեսում, պետք է նախապես թույլտվություն վերցնել կամ վարման կարգով հանդես գալ»:


  Նշենք, որ թռուցիկներ բաժանողը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, նրան թռուցիկները հանձնել էին խորհրդարանի շենքի` Դեմիրճյան փողոցից մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները և Պարույր Հայրիկյանը: Նրանք պահանջում են դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:   Զարուհի Փոստանջյանը ուշադրություն չդարձրեց Գալուստ Սահակյանի զգուշացմանը ու շարունակեց թռուցիկներ բաժանել, ինչը զայրացրեց Գալուստ Սահակյանին: «Էս արդեն բեսպրեդել ա, էլի, ուրախացեք»,- սրտնեղած ասաց Գալուստ Սահակյանը: 

Նույն շարքից