Հոկտեմբերի 30-ին, բրիտանական 4-րդ ալիքը ցուցադրել է «Աշխարհը՝ Վլադիմիր Պուտինի աչքերով» ծրագիրը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ըստ BBC-ի, հեռուստադիտողներին ուղիղ մեկ ժամ առանց մեկնաբանության ցուցադրել են ռուսական քաղաքականության մասին նկարահանված ամենավառ կադրերը։ Ռուսաստանի նախագահը կադրերում հայտնվել է առաջին իսկ րոպեներից։
Նախ ցուցադրվել է 2010 թվականի բարեգործական համերգի ձայնագրությունը, որի ժամանակ Պուտինըը կատարել է «Blueberry Hill» երգը։ Ծրագրում ցուցադրել են նաև հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովին, Դմիտրի Կիսելևին և Աննա Չապմանին։