Բժիշկները 48-ամյա ավստրալացու քթանցքից մարիխուանա է հանել, որը նա այնտեղ թաքցրել էր 18 տարի առաջ։ Այս մասին հայտնում է «Ars Technica» կայքը։
2001 թվականին բանտում հանդիպման ժամանակ մարիխուանան տղամարդուն է փոխանցել վերջինիս ընկերուհին և որպեսզի բանտի աշխատակիցները չնկատեն, տղամարդն այն լցրել է ռետինե փուչիկի մեջ և թաքցրել քթանցքում։ Այնուհետև նա փորձել է հանել այն քթանցքից, սակայն դա նրան չի հաջողվել։ Բանտարկյալը մտածել է, որ կուլ է տվել թմրանյութը, իսկ որոշ ժամանակ անց մոռացել դրա մասին։
18 տարի անց, արդեն նախկին բանտարկյալը գանգատվել է գլխացավերից և դիմել բժշկի, ինչից հետո պարզվել է, որ ռետինե փուչիկի մեջ պահած մարիխունան այդքան ժամանակ մնացել է վերջինիս քթանցում։