Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատել է իր քիլերների պահանջով. Դավիթ Շահնազարյան

Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական էության ամենակարևոր բաղադրիչներից մեկն ահաբեկիչների հետ համագործակցելն է: Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը՝ նկատի ունենալով «Սասնա ծռերին»:

Շահնազարյանի խոսքերով, «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի աջ թևն են. «Նրանք, ըստ էության, Փաշինյանի քիլերներն են, ովքեր պատրաստ են ամեն ինչի»:

Քաղաքական գործիչը վստահեցրել է, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հեռացվել է հենց Սասնա ծռերի պահանջով. «Նրանք այդ պահանջը դրել են հանդիպման ժամանակ: Նրանք պատրաստակամություն են հայտնել անել ամեն ինչ, բռնությունների գնալ Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ, ընդհուպ մինչև սպանություն: Եկեք այդ սցենարը մեր աչքի առաջ ունենանք»:

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի հանդիպմանը, ըստ Շահնազարյանի, դա Փաշինյանի ու ահաբեկիչների հետ համագործակցության հերթական փորձն է եղել, որը տապալվել է:

Շահնազարյանի խոսքերով, այդկերպ Փաշինյանը փորձում է հանրային օրակարգը շեղել այն խնդրից, որն ինքն իրականացնում է. «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունների թիրախում Արցախն է»:

Նույն շարքից