Քաղաքական 

Եթե Սթիվըն Սակուրը ջենտլմեն է, պետք է ամուսնանա Զոհրաբ Մնացականյանի հետ այն բանից հետո, ինչ արեց «Hard Talk»-ի ժամանակ․ Դավիթ Շահնազարյան

BBC-ի «Hard Talk»-ի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց այս իշխանություններին իշխանության բերողներին վերջիններիս առաջադրանքը կատարելու մասին։ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, Մնացականյանը հոյակապ լուծել է իր խնդիրը. «Ես նրան բավականին կրթված դիվանագետ եմ համարում, իսկ նման պահվածքն ուղղակի քաղաքականություն էր և Հայաստանի մեսսիջն էր ողջ միջազգային հանրությանը»:

Խոսելով այն մասին, թե ինչ է տեսել սովորական դիտողը, Շահնազարյանը նշել է՝ եթե ինչ-որ մեկը գնում է «Hard Talk»-ի, պետք է ագրեսիվ լինել, ոչ թե գնալ ինչպես գնում են կառափնարան, որտեղ սպասում է դահիճը. «Այդ դեպքում «Hard Talk»-ը վերածվում է նրան, ինչ արեց Սթիվըն Սակուրը Զոհրաբյանի հետ: Այն, ինչ արեց թղթակիցը Մնացականյանի նկատմամբ, դրանից հետո, եթե ջենտլմեն է, պետք է ամուսնանա նրա հետ»:

Շահնազարյանը հայտարարել է, որ այդ հարցազրույցները վերլուծվում են լրջագույն կենտրոնների կողմից, ուստի մեսիջները տեղ են հասնում. «Պատահակա՞ն էր, որ ողջ իշխանական համակարգը սկսեց աշտպանել հարցազրույցը՝ առանց որևէ փաստարկի»:

Գործի խոսքերով, Զոհրաբ Մնացականյանը չի տիրապետում Արցախի հարցին. «Նա ասաց, որ 90-ականների սկզբներին Արցախի բնակչության 40 տոկոսը բնաջնջված էր: Սա ի՞նչ հիմարություն է: Նա ասաց նաև, որ 90-ականների սկզբներին Արցախի տարածքի 40 տոկոսը գրավվել էր Ադրբեջանի կողմից: Սակայն 52 տոկոսն է եղել իրականում»:

Հարցին, թե ինչ մեսիջ է հայտնել Մնացականյանը, Շահնազարյանը նշել է. «Նա ասաց, «եթե վաղը մեղադրանքներ առաջադրեն մեզ, կասենք, որ նախկիններն են եղել, մենք պատասխան չունենք, պատրաստ ենք ընդունելու ամեն ինչը: Առաջադրանքը լավ կատարում ենք: Մնացել են ընդամենն ինչ-որ խմբեր, դատական համակարգը, ՍԴ-ն: Հիմա օգնեք լուծենք նրանց հարցը»»:

Շահնազարյանի խոսքերով, Հայաստանի իշխանությունները ներմուծվել են դրսից և սպասարկում է դրսի շահերը, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններն Արցախի դեմ են:

Նույն շարքից