Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը «պաշտամունքի անկյուն» ունի՝ իր պատկերով արձանիկներով ու նկարներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ցույց է տալիս կառավարական առանձնատունը, ուր տեղափոխվել են՝ ներկայացնելով, թե ինչ կա տանը, ինչ փոփոխություններ են արվել վերանորոգման ժամանակ:

Ուղիղ եթերի սկզբին վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամը, հատուկ խոսեց մամուլի հրապարակումների մասին, որ տան վերանորոգման ժամանակ ծախսվել է 2 միլիոն դոլար: Ավելի ուշ վարչապետն ասաց, որ վերանորոգման համար ծախսվել է նշյալ գումարից առնվազն 10 անգամ քիչ գումար:

Վարչապետ Փաշինյանն իր աշխատասենյակում ցույց տվեց նաև, իր խոսքերով, պաշտամունքի անկյունը, որտեղ իր պատկերով արձանիկներն էին ու լուսանկարները:

«Սա մի մասն է, մնացածը պահել ենք»,-նշեց Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը:

«Հա, մի մասն էլ վառե՞լ եք»,-կատակեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, կապիտալ վերանորոգորում չի արվել, միայն պատերի գույնն են փոխել, մանր ջահերը և այլն:

Փաշինյանը չցանկացավ ցույց տալ ննջասենյակները՝ ցույց տալով միայն ննջասենյակը, որտեղ պետք է քնի որդին, երբ զորացրվի:

Նույն շարքից