Քաղաքական Միջազգային 

Ուկրաինացի քաղաքագետն առաջարկել է Ռուսաստանում միջուկային պայթյուն կազմակերպել

Ուկրաինացի քաղաքագետ Տարաս Զագորոդնին առաջարկել է Ուկրաինայում կառուցել միջին հեռահարության հրթիռներ և Ռուսաստանում միջուկային պայթյուն կազմակերպել։ Վերջինս այս մասին հայտարարել է «Գլավրեդ» հրատարակության հետ զրույցում։

Փորձագետը կարծում է, որ Ուկրաինան կկարողանա նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից ՝ հաստատելով երկրում զենքի արտադրություն: Զագորոդնին առաջարկել է կառուցել միջին հեռահարության հրթիռներ ՝ մինչև 2,5 հազար կմ: Նրա կարծիքով՝ այդ հրթիռներից 200-ը վնաս կհասցնեն Ռուսաստանին։

Զագորոդնին նշել է, որ Ուկրաինան արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերում պետք է հավասարվի Իսրայելին: Նրա կարծիքով՝ երկիրը չպետք է որևէ մեկից հարցնի՝ ինչ անել: Նախևառաջ պետք է հետևել ազգային շահերին, կարծում է քաղաքագետը:

Նույն շարքից