Այն խոսակցություններից հետո, երբ նշվեց, որ կառավարական առանձնատան վերանորոգման համար պետությունից ծախսվել է 2 միլիոն դոլար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել էր ուղիղ եթեր մտնել ու ներկայացնել տունը:
Իր խոսքում վարչապետը նշեց, որ վերանորոգվել է նաև բանվորների համար նախատեսված տարածքը, որտեղ անմարդկային պայմաններ են եղել, իսկ հիմա նույնիսկ ցնցուղ կա:
Փաշինյանը ցույց տվեց իր աշխատասենյակը, ընդունելությունների սենյակը և մի քանի այլ սենյակներ՝ նշելով, որ կահույքի մի մասը բերվել է նախորդ տնից:
Վարչապետը ցույց տվեց նաև բակը, որտեղ արհեստական ծառ է տկնված՝ հայտարարելով, որ այն անվտանգության նկատառումներից ելնելով է դրվել. «Դե ինչու հանենք, ավելորդ ծախս է»:
Տանը վարչապետը նաև երկու սառնարան ցույց տվեց, որոնք այս պահին դատարկ են ու չենք օգտագործվում: Սառանարաններից մեկում Փաշինյանը գտավ իրենց հին մագնիտոֆոնը. «Վայ էս մեր հին մագնիտոֆոնն ինչ գործ ունի սառնարանում»: