Հասարակություն 

«Պղպեղ Թրամփը» և «ճուտիկ Դոբբին»․ Օգտատերերին ծիծաղեցրել է նախագահական ընթրիքը

CNN-ի լրագրող Միշել Կոսինսկին թվիթերյան իր էջում հրապարակել է այն ուտեստների լուսանկարները, որոնք մատուցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Դոնալդ Թրամփի ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է Life-ը։

Ինչպես նշված է, թռիչքը տեղի է ունեցել Հելոուինի օրը։ Խոհարարը հաշվի է առել այդ հանգամանքը, երբ պատրաստել է հյուրասիրությունները:

Թվիթերի օգտատերերին դուր չի եկել սննդի արտաքին տեսքը։ Նրանք գրել են, որ լցոնած պղպեղը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հավով պատրաստված ուտեստը նույնպես չի անտեսվել. Ոմանց համար այն համեղ տեսք չի ունեցել, իսկ մյուսներն այն նմանեցրել են Հարի Փոթեր ֆիլմի էլֆ Դոբբիին:

Նույն շարքից