Հայաստան Քաղաքական 

Ընդունվեց «Ազգային օրակարգ» կուսակցության Քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը

Սույն թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում գումարվեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին 200֊ից ավելի հիմնադիր անդամներ և հյուրեր։ Համագումարը հաստատեց կուսակցության ստեղծումը, ընդունեց Քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը։

Համագումարը մրցակցային ընթացակարգով ընտրեց Կուսակցության ղեկավար խորհուրդ եւ Վերստուգիչ հանձնաժողով։ Նաև մրցակցային ընթացակարգով խորհրդի նախագահ ընտրվեց Արա Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր անդամներին, աջակիցներին և գործընկերներին, և վստահություն հայտնում, որ մեր շարքերը կշարունակվեն համալրվել նոր անդամներով և աջակիցներով, և համատեղ ջանքերով մենք կկառուցենք մեր երազած Ազգային պետությունը։

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Նույն շարքից