Թուրքիան Եվրոպային մեղադրել է Սիրիայի բանտերում գտնվող ԻՊ ահաբեկիչների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դա ուղղակի անընդունելի է և անպատասխանատու»,-հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ նկատի ունենալով իրավիճակը, որ Թուրքիան միայնակ պետք է լուծի հարցերը:
Թուրք պաշտոնյայի խոսքերով, եթե Եվրոպայի առանձին երկրների վերաբերմունքը մոտ ապագայում չփոխվի, Անկարան կարող է սկսել պատանդ ահաբեկիչներին ուղարկել Եվրոպա: