Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցի ընթացքում ճանապարհների վերաբերյալ վիճել է Տերնոպոլի պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնում է euromedia24-ը։
«Ի՞նչ վիճակում են ձեր ճանապարհները։ Վերջին տարիներին քանի՞ կիլոմետր ճանապարհ եք կառուցել»,-հարցրել է Զելենսկին։
Նախագահին պատասխանել են, որ 2018-2019 թվականներին ընթացքում Տերնոպոլի մարզում ճանապարհային նոր երթուղիներ չեն կառուցվել, սակայն վերանորոգվել է 150 կմ ճանապարհ։
«2 տարվա ընթացքում 150 կմ ճանապա՞րհ։ Մենք 3 ամսում Մարիուպոլում կառուցել ենք 130 կմ ճանապարհ»,-ասել է նախագահը։