Ամերիկյան քաղաք Ատլանտայի միջազգային օդանավակայանը նոյեմբերի 2-ին դադարեցրել է աշխատանքները և չվերթների ընդունումը American Airlines ավիակազմակերպության Դալլաս մեկնող ուղևորատար ինքնաթիռում սպառնալից գրություն հայտնաբերելու պատճառով:
Օդանավակայանի մամուլի գրասենյակը հայտնել է, որ մեկնումից առաջ սպառնալիք պարունակող գրության հայտնաբերումից հետո ուղևորները լքել են ինքնաթիռը և նորից ստուգում անցել:
Ոստիկանությունը զննել է ինքնաթիռը, սակայն ոչ մի արտասովոր բան չի հայտնաբերվել, և ոչ ոք չի ձերբակալվել:
Օդանավակայանը վերսկսել է իր բնականոն աշխատանքը տագնապը չեղյալ հայտարարելուց հետո: