Ճապոնիայում ժայթքել է Սացումա-Իոձիմա հրաբուխը, որը տեղակայված է նույնանուն կղզու վրա:
Երկրի օդերևութաբանական կենտրոնը հորդորում է կզղու բնակիչներին լինել զգոն և չմոտենալ հրաբխին:
Սացումա-Իոձիմա կղզին տեղակայված է Կագոսիմա քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Հրաբխի խառնարանից 2,5 կմ հեռավորության վրա էլ գտնվում է մի փոքր գյուղ, որտեղ ապրում է մոտ 100 մարդ:
Ճապոնիան չափազանց ակտիվ սեյսմիկ գոտում է գտնվում, և նրա տարածքում կա 50 գործող հրաբուխ: