Հասարակություն 

«Բեթմենի դեմքով» մականունն ստացած երեխայի մայրը դիմել է ռուսների օգնությանը

Ամերիկուհին մեկնել է Կրասնոդար՝ երեխայի դեմքի հսկայական խալը այնտեղ վիրահատելու նպատակով: Ինստագրամյան իր էջում նա շնորհակալություն է հայտնել ռուս ընկերներին, որոնք օգնում և աջակցում են իրեն:

ԱՄՆ-ում երեխայի մոտ ախտորոշել են մաշկի գույնի հետ կապված հազվագյուտ խնդիր, բայց երեխան լիովին առողջ է, և բժիշկները վախեցել են վիրահատել, որպեսզի երեխայի մոտ չառաջանա մելանոմա հիվանդություն:

Ռուս բժիշկները, իմանալով երեխայի մասին, նրա ծնողներին առաջարկել են առավել մեղմ և  մատչելի միջոցներով վիրահատություն, որին վերջիններս համաձայնել են:

Արդեն վիրահատել են երեխայի դեմքի ճակատային մասը. վիրահատությունը հաջող է անցել:

https://www.instagram.com/p/B4WrUZPhWcK/

Նույն շարքից