Այսօր Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ կազմակերպիչների ու մի խումբ քաղաքացիների միջև, մասնակցել է նաև «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը, ով այժմ կատարում է խմբակցության ղեկավարի պարտակությունները:
Ավելի վաղ Խաչունցը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ խոսելով կայանալիք միջոցառման մասին. «Այսօր ժամը 17:00 Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի հիանալի ճարտարապետական անսամբլի հանրային տարածքում տեղի է ունենալու մեր Contemporary Choreography Lab Armenia -ի ներկայացումը, որը ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով է իրականացվում։ 1920-ականների պոեզիա (Եղիշե Չարենց, Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) +ժամանակակից պոեզիա (Լիլիթ Պետրոսյան) վերոնշյալի ռիթմիկ-էքսպերիմենտալ վերընթերցում (Լիլիթ Պետրոսյան) ռիթմ ու կանացի ագրեսսիա ու մարմնի ազատագրում (սատանիզմի հետ չխառնել) ճարտարապետության՝ հանրային տարածքի ու մարմնի հարաբերություն Ու ի վերջո՝ Ստեղծարարություն, բարություն ու ոգիի»,-գրել էր նա: